Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել: «Լուրեր»-ին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած այլ դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:
Ամիսը՝ Սեպտեմբերի 2021
Թուրք դիզայները Էրդողանի բողոքի հիման վրա դատապարտվել է ազատազրկման
Հագուստի թուրք մոդելավորող Բարբարոս Շանսալը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել է 3 ամիս 22 օր ազատազրկման։ Շանսալի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բողոքի հիման վրա։ Շանսալը մեղադրվում է «թուրք ազգին, թուրքական պետությանն ու իշխանություններին վիրավորելու» մեջ։ Ստամբուլի առաջին ատյանի քրեական […]
Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում […]
Կանադայում պատվաստման հակառակորդները քարեր են նետել վարչապետի վրա, երբ նա նստում էր ավտոբուս. (տեսանյութ)
Մարդիկ բողոքել են կորոնավիրուսի պատվաստման դեմ, հայտնում է Global News- ը: Ինքը ՝ Տրյուդոն, չի տուժել: #Canada PM Justin Trudeau pic.twitter.com/jaJyWxFOm8 — Nicole Elisei (@EliseiNicole) September 7, 2021
Թյուրքալեզու երկրներից տասնյակ լրագրողներ այցելել են Շուշի
Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից 30 լրագրողներ այցելել են Շուշի։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Լրագրողները Շուշի այցելել են «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում։ Հիշյալ պետություններից եկած լրագրողները Շուշիից բացի եղել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում։
Պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ԱԱԾ-ում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Վայոց ձորի գրասենյակի ղեկավար Գոռ Սեդրակյանը, ընդգրկված լինելով «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով կուսակցությունների դաշինքի Եղեգնաձորի տարածքային գրասենյակի աշխատանքները՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար միասնական դիտավորությամբ երկու և […]
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը կմատուցվի. Վան
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին և սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով […]
Մեր թշնամի ղեկավարությունը կամ թող հրաժարական տա, կամ միասնական լինեն. Քաշաթաղի բնակիչ
Մեր թշնամի ղեկավարությունը կամ թող հրաժարական տա, կամ միասնական լինեն. Քաշաթաղի բնակիչ
Հայաստանում գործում է Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը
2021թ. սեպտեմբերի 1-ից Երևանում սկսել է գործել Կաթողիկէ Եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության կամ դեսպանության գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում պապական նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը: Գրասենյակը տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Այժմ դեսպանատանը պատրաստվում են գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը: Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը Պապական նվիրակն է Հայաստանում և Վրաստանում, […]