Karmir khach
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ադրբեջանը Կարմիր խաչին հայտնել է, որ այսուհետ հնարավոր է Արցախ մուտք գործել միայն իր տարածքից

 Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի գլխավորած պատվիրակությանը, գրում է  report.az-ը։ Ալի Նագիևը նշել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանի նոր իրողությունները, ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերը Արցախում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող […]

MIP
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում անդրադարձ կա. ՀՀ պաշտպանության նախարարություն

 Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների հետ։ Նշված գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից։ Մասնավորապես, ՄԻՊ գրառման մեջ նշվում է, որ […]

Ztum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆեյքին հղում տալով՝ լրատվամիջոցը չի խուսափելու պատասխանատվությունից. Արդարադատության նախարար

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ: Այժմ քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդգծեց. «Այս նախագծում չկա որևէ ծանրաբեռնվածություն կամ իրավական բեռ, որը դրվելու է լրագրողների վրա՝ կապված անանուն աղբյուրների հետ: Մենք խնդիր ունենք, […]

Vraert
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղԻ ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում՝ ժողովորդին հայտնի լողավազանի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա Գ. Ա-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Շերամի 92/9 հասցեում գործող «Ֆիզիոթերապիա, […]

nor liazorutyunner
Այլ ԱՐԽԻՎ

Տեսուչը համազգեստ կկրի ու կկանգնեցնի մեքենա. նոր լիազորություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ տարվա հունվարի 1-ից Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչը պետք է համազգեստ կրի, ծառայողական ռազմամթերք եւ ձեռնաշղթաներ ունենա: Նա նաեւ իրավունք կունենա ավտոմեքենա կանգնեցնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը հնարավորություն կունենա վերահսկել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանումը: Ավելին՝ այդ ստուգումներն իրականացվելու են […]

Nor khumb
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ. info port

 Այսօր Երևան է ժամանել Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամատանար Ռուստամ Մուրադովը։ Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման իր աղբյուրները, վաղը Մուրադովը մեկնելու է Բաքու՝ հայ գերիների նոր խումբ բերելու նպատակով։

Mosvai Ev Karsi Paymanagrer
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, կմեկնարկի «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Գիտաժողովին օրհնության խոսք կուղղեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն […]

Merac Bayraqtar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մահացել է Էրդողանի խնամին՝ Օզդեմիր Բայրաքթարը

Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։ Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։ Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։ Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք ընկերություններում Օզդեմիր […]

Vano Siradeghyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մահացել է Ներքին գործերի նախկին նախարար, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը

Մահացել է  Ներքին գործերի նախկին նախարար, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Այս մասին հայտնում են գրողի որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը: Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։ 1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրող։ Արձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.)։  1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի […]

Kulisner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրք լրագրողը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել իշխանական շրջանակների կուլիսներից

Թուրքական «Korkusuz» թերթի լրագրող Ահմեդ Թաքանն իր այսօրվա սյունակում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայում իշխանական շրջանակների կուլիսային մթնոլորտից։ «Կցանկանա՞ք պատգամավոր ընտրել «արտոնյալ քվեով» հոդվածում հեղինակը նշել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորները երկու վախով են տառապում․ «Առաջինը, առանց այդ էլ, գիտեք․ ընտրություններում ԱԶԿ-ի հնարավոր պարտությունն է։ Իսկ երկրորդը ընտրացուցակի մղձավանջն է․․․ ԱԶԿ-ական […]