Ara
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևանում սիրված ու ճանաչված երգչի կինը Nissan Murano-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. shamshyan

 Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Սիմոնյանն ու պարեկ Դավիթ Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։  Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։ 

  Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.  shamshyan.com 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով