Այս տարի «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման լայնածավալ աշխատանքների իրականացում է նախատեսվում: Ամբողջովին փոխվելու է վազքուղու հին ծածկույթը: x Գյումրու համայնքապետարանում կայացած հանրային լսման ժամանակ «Շիրակ» օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյան տեղեկացրել է, որ 3.220 մետր երկարությամբ, և 45 մետր լայնությամբ ասֆալտ- բետոնյա ծածկույթի վերակառուցում է իրականացվելու։ 5 սմ հաստությամբ ծածկույթը հանվելու է, տեղադրվելու է […]
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ x Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: […]