Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի հարեւանությամբ. բախվել է 6 տրանսպորտային միջոց: x Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ մեքենաներից մի քանիսը եղել են կայանված:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Վահրամ Պ.-ի վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահրամ Պ.-ի բնակության վայրի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նա այս տարվա մայիսից մինչև սեպտեմբեր ամիսների տարբեր օրերին իրենց տանը ինտերնետային […]