Ռուսաստանում քաղցկեղի դեմ պատվաստանյութ է ստեղծվել, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, սակայն դեռևս մկների վրա։ Այս մասին RBC Life-ին ասել է Փորձարարական ախտորոշման եւ ուռուցքային թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ «Պատմությունը սկսվել է Ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում: 2018թ.այստեղ, Ռուսաստանի Առողջապահության նախարարության հանձնարարականով, սկսեցինք աշխատանքներ նեոանտիգենային անհատականացված պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Փորձարկումների ավարտից հետո գիտնականները կկարողանան խոսել քաղցկեղով հիվանդների որոշակի խմբերի մոտ ռեցիդիվների առաջացման վտանգը կանխելու մասին: Մարդկանց վրա օգտագործելու համար դեռ անհրաժեշտ է ստեղծել հատուկ միջավայրեր՝ անհատական պատվաստանյութի արտադրության համար։ Դրանք ներկայումս կառուցման փուլում են։ Տեխնոլոգիան, որի մասին խոսում ենք, բեկումնային է, բայց մենք չենք խոսում քաղցկեղի բոլոր տեսակների դեմ «ոսկե դեղահաբի» մասին»,- պարզաբանել է Կոսորուկովը։ Այս աշխատանքներում ներգրավված Բլոխինի Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իգոր Սամոյլենկոն RBC Life-ի հետ հարցազրույցում նշել է. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդու իմունային համակարգի հետ արդյունավետ աշխատում նոր տեխնոլոգիաները, որոնք օգնում են ավելի լավ պայքարել քաղցկեղի դեմ: Ցավոք, ոչ բոլոր ուռուցքները կարող են լավ «թեկնածու» լինել նման պատվաստանյութերի համար, և այդ ուռուցքների սպեկտրը դեռ պետք է որոշվի: Պատվաստանյութը թույլ կտա ստեղծել հակագենների առանձին խմբեր և, համապատասխանաբար, T-բջիջների ընկալիչների կլոններ, որոնք կարող են ճանաչել այդպիսի անտիգենները: Հակամարմինների մեծ քանակի պատճառով ուռուցքի համար ավելի դժվար կլինի խուսափել իմունային պատասխանից, և բոլոր ուռուցքային բջիջների ոչնչացման հավանականությունը շատ ավելի մեծ է դառնում»։
Related Articles
Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։ x Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան
Հայաստանը և Հունաստանը քննարկել են համագործակցության հնարավորություններ մետրոպոլիտենի ենթակառուցվածքներում
Հայաստանը և Հունաստանը քննարկել են համագործակցության հնարավորություններ մետրոպոլիտենի ենթակառուցվածքներում։ x Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան և հունական ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ մետրոպոլիտենի արդիականացման հետ կապված հարցեր։
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ
Կատարի Պետությունում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։ x Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։ Մասնավորապես հեռանկարային են համարվել գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու […]