Ռուսաստանում քաղցկեղի դեմ պատվաստանյութ է ստեղծվել, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, սակայն դեռևս մկների վրա։ Այս մասին RBC Life-ին ասել է Փորձարարական ախտորոշման եւ ուռուցքային թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ «Պատմությունը սկսվել է Ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում: 2018թ.այստեղ, Ռուսաստանի Առողջապահության նախարարության հանձնարարականով, սկսեցինք աշխատանքներ նեոանտիգենային անհատականացված պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Փորձարկումների ավարտից հետո գիտնականները կկարողանան խոսել քաղցկեղով հիվանդների որոշակի խմբերի մոտ ռեցիդիվների առաջացման վտանգը կանխելու մասին: Մարդկանց վրա օգտագործելու համար դեռ անհրաժեշտ է ստեղծել հատուկ միջավայրեր՝ անհատական պատվաստանյութի արտադրության համար։ Դրանք ներկայումս կառուցման փուլում են։ Տեխնոլոգիան, որի մասին խոսում ենք, բեկումնային է, բայց մենք չենք խոսում քաղցկեղի բոլոր տեսակների դեմ «ոսկե դեղահաբի» մասին»,- պարզաբանել է Կոսորուկովը։ Այս աշխատանքներում ներգրավված Բլոխինի Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իգոր Սամոյլենկոն RBC Life-ի հետ հարցազրույցում նշել է. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդու իմունային համակարգի հետ արդյունավետ աշխատում նոր տեխնոլոգիաները, որոնք օգնում են ավելի լավ պայքարել քաղցկեղի դեմ: Ցավոք, ոչ բոլոր ուռուցքները կարող են լավ «թեկնածու» լինել նման պատվաստանյութերի համար, և այդ ուռուցքների սպեկտրը դեռ պետք է որոշվի: Պատվաստանյութը թույլ կտա ստեղծել հակագենների առանձին խմբեր և, համապատասխանաբար, T-բջիջների ընկալիչների կլոններ, որոնք կարող են ճանաչել այդպիսի անտիգենները: Հակամարմինների մեծ քանակի պատճառով ուռուցքի համար ավելի դժվար կլինի խուսափել իմունային պատասխանից, և բոլոր ուռուցքային բջիջների ոչնչացման հավանականությունը շատ ավելի մեծ է դառնում»։
Related Articles
Ադրբեջանական ԶՈՒ-ն երկու ժամ է՝ կրակում է Երասխի ուղղությամբ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12․00-ից ադրբեջանական զինված ուժերը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ Factor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ևս ադրբեջանական զինված ուժերը խախտել էին հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը լռեցվել էր։ Նույն օրը […]
«Իմ խոսքում պետական գաղտնիք չի եղել»․ Հակոբյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին․ Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին։ x Մովսես Հակոբյանն ասաց, որ ուշադրությամբ հետևում է իրավապահների կողմից հարուցված գործի ընթացքին, այս պահին չգիտի` իրավապահները հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ։ «Ես գիտեմ ինչ եմ ասել, և իմ խոսքում պետական գաղտնիք չի եղել։ Այդ […]
Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյան
Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սակայն դա չի նշանակում, թե չկան կոռուպցիոն երևույթներ: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից անցկացնող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում ունեցած ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց մի քանի օր անց հայտարարել էր, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Այս […]