Լուսացույցի դեղին և կարմիր ազդանշանների տարբերության նրբությունների մասին ոմանք չգիտեն: Վարորդների գրպանին առավել ցավոտ հարված հասցնող իրավախախտումներից մեկը հենց լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելն է։ Այդ իրավախախտման համար վարորդները կարող են տուգանվել 25․000 ՀՀ դրամ և կկիրառվի 2 տուգանային միավոր։ Շատ վարորդների մոտ կա ձևավորված թյուր կարծիք, որ լուսացույցի դեղին ազդանշանը միայն նախազգուշացնում է ազդանշանի առաջիկա փոփոխման մասին, սակայն ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ լուսացույցի դեղին ազդանշանը նույնպես արգելում է երթևեկությունը, սակայն առկա է բացառություն՝ դեղին ազդանշանը միանալու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոններով նախատեսված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը։ Կարևոր է իմանալ նաև, որ երթևեկությունը արգելվում է լուսացույցի կարմիր և դեղին ազդանշանների զուգակցման պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ դեղին ազդանշանի միանալու պահին տրանսպորտային միջոցը գտնվել է անշարժ, կամ դանդաղընթաց վիճակում։ Պահպանեք երթևեկության կանոնները:
Related Articles
Ճապոնացի Գիտնականները Ստեղծել Են «Երրորդ Ձեռք»՝ Մարդկանց Առօրյա Գործերում Օգնելու Համար
Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի ինժեներները ստեղծել են ռոբոտացված լրացուցիչ վերջույթ, որը «կօգնի մարդկանց իրենց առօրյա գործերում»։ AugLimb կոչվող ռոբոտացված ձեռքը, ըստ հեղինակների, մարդու համար կարող է դառնալ «երրորդ ձեռք»։ AugLimb-ը, ի տարբերություն նմանատիպ այլ սարքերի, բավականաչափ կոմպակտ է, ճկուն և թեթև, ինչը թույլ է տալիա առանց սահմանափակումների կրկնել սովորական ձեռքի շարժումները։ […]
«Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում խոսել ենք Երևանի խնդիրներից, պետական կառավարման համակարգից, քաղաքականությունից և այլ թեմաներից. Տիգրան Ավինյան
«Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում խոսել ենք Երևանի խնդիրներից, պետական կառավարման համակարգից, քաղաքականությունից և այլ թեմաներից. Տիգրան Ավինյան x
Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել Երևան և Բաքու
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն ավարտել է այցը Մոսկվա, հայտարարել է, որ առաջիկայում կարող է այցելել Երևան և Բաքու, քանի որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ԻԻՀ նոր կառավարության առաջնահերթություններից է։ Այդ մասին, RegionMonitor-ի փոխանցմամբ, նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ x Նախարարը նշել է, որ Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ հավելելով, որ «Ադրբեջանն ու […]