Լուսացույցի դեղին և կարմիր ազդանշանների տարբերության նրբությունների մասին ոմանք չգիտեն: Վարորդների գրպանին առավել ցավոտ հարված հասցնող իրավախախտումներից մեկը հենց լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելն է։ Այդ իրավախախտման համար վարորդները կարող են տուգանվել 25․000 ՀՀ դրամ և կկիրառվի 2 տուգանային միավոր։ Շատ վարորդների մոտ կա ձևավորված թյուր կարծիք, որ լուսացույցի դեղին ազդանշանը միայն նախազգուշացնում է ազդանշանի առաջիկա փոփոխման մասին, սակայն ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ լուսացույցի դեղին ազդանշանը նույնպես արգելում է երթևեկությունը, սակայն առկա է բացառություն՝ դեղին ազդանշանը միանալու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոններով նախատեսված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը։ Կարևոր է իմանալ նաև, որ երթևեկությունը արգելվում է լուսացույցի կարմիր և դեղին ազդանշանների զուգակցման պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ դեղին ազդանշանի միանալու պահին տրանսպորտային միջոցը գտնվել է անշարժ, կամ դանդաղընթաց վիճակում։ Պահպանեք երթևեկության կանոնները:
Related Articles
Մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ. Տիգրան Ավինյան
Երևանի ավագանու նիստում ունեցած ելույթում Տիգրան Ավինյանը մեկնաբանեց, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնից հետո ինչու է համաձայնվել զբաղեցնել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։ x Նրա խոսքով, յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար. «Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները, թե արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից […]
Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ. Ավինյան
Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը: Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ: x Տիգրան Ավինյան
ԱԺ-ում անդրադարձա ՀԱՊԿ շրջանակում անցկացվող միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հարցին. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում անդրադարձա ՀԱՊԿ շրջանակում անցկացվող միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հարցին. Նիկոլ Փաշինյան x