Ազգային ոստիկանությունը հայտնում է, որ ռուսական հատուկ ծառայությունները այդ նպատակով հավաքագրում են ուկրաինացի դեռահասների։ DW-ն ուսումնասիրել է, թե ինչպես է դա տեղի ունենում: «Ես դուրս եկա, երբ մեքենայի հրդեհն արդեն հանգցրել էին, այն շատ վնասված չէր. միայն մի քանի մասեր հալվեցին»,- զրույցում հիշում է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող Տարաս Կոտովը, ում մեքենան ուզում էին այրել։ Զինվորական ջիպ էր՝ կանաչ ներկված։ Երբ նա դուրս է եկել, ոստիկաններն արդեն հարցաքննում էին հավանական հրձիգներին՝ մի կնոջ և նրա անչափահաս որդուն։ «Ես կանգնեցի նրանց կողքին և լսեցի ոստիկանների հետ խոսակցությունը, կինն ասաց, որ պարտք են, իսկ որդին Telegram-ում է տեսել, որ մեքենա վառելու դեպքում կարող ես 500 դոլար վաստակել»: Ազգային ոստիկանությունը նշում է, որ դա ռուսական հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքն է՝ սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրում են ուկրաինացի դեռահասներին։ Ազգային հեռուստամարաթոնի եթերում ազգային ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Յուրի Կուզմենկոն ասել է, որ սկզբում ռուսական հատուկ ծառայությունները տալիս են իբր անմեղ առաջադրանքներ՝ նկարել գրաֆիտիներ, հիմնականում հակաուկրաինական բովանդակությամբ և դրա դիմաց պարգևատրում մի քանի հազարից մինչև 20 հազար գրիվնա: Հաջորդ առաջարկը կարող է լինել զինվորականների մեքենաները հրկիզելը։
Related Articles
Իրաքում հրթիռային հարված է հասցվել ևս մեկ ռազմաբազայի, ուր ամերիկյան զորքեր կան
Հրթիռային հարված է հասցվել Բաղդադի հյուսիսում գտնվող «Ալ-Թաջի» ռազմաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: x Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ պարզ չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար: Վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է Իրաքում ռազմական օբյեկտի վրա: Հունվարի 12-ին «Բալադ» բազայի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել էր իրաքյան […]
Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասնակիցը Դաշքեսանում գործադիր իշխանության շենքի դիմաց ինքնահրկիզվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը մարմնի վրա այրվածքներ է ստացել, սակայն պատճառները, թե ինչու է նա նման քայլի դիմել, դեռևս հայտնի չեն։ x
Քիչ առաջ 6 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել «Ալմաստ» գործարանի մոտ
Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի հարեւանությամբ. բախվել է 6 տրանսպորտային միջոց: x Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ մեքենաներից մի քանիսը եղել են կայանված: