Ռուսաստանի քաղաքացիություն ստացած մոտ 10 հազար միգրանտներ ուղարկվել են կռվելու Ուկրաինա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ իշխանությունները «բռնացրել են» Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 30 հազար միգրանտների, ովքեր չեն ցանկացել զինվորական հաշվառում անցնել, գրանցել են նրանց և արդեն մոտ 10 հազարին ուղարկել են պատերազմ։ «Այսօր նրանք համալրում են մեր թիկունքի զորամասերի շարքերը»,- հավելեց նա։ Նման գործողություններն հանգեցրել են նրան, որ միգրանտները սկսել են հեռանալ Ռուսաստանից:
Related Articles
Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «մտրակ և բլիթ»
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: x Պեսկովը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է «մտրակ և բլիթ» խաղի դրսևորում, ոչ թե հայ ժողովրդին ապրումակցում: ՏԱՍՍ
Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին
Ստեփանակերտ ժամանած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 14-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նշենք, որ Արցախ կատարած այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին քաղաքապետ Մարությանը հանձնարարել է մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա […]
Համաժողովի շրջանակներում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև
Սեպտեմբերի 18-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։ «ՀՀ և ԱՄԷ միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, ինչի մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Այսպես, Հայաստան-ԱՄԷ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ․կազմել է առավել քան 1 մլրդ […]