Այլ ԱՐԽԻՎ ԺԱՄԱՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԷ-ի ամենաերկար կախովի լողավազանը բացվել է աշխարհի ամենաերկար հենարանային շինության վրա

Դուբայը մեծ աղմուկ է բարձրացրել իր վերջին ռեկորդակիր կառույցով.

Արաբական Միացյալ Էմիրություններում նորաբաց «One Zaabeel» երկվորյակ երկնաքերերում է գտնվում աշխարհի  ամենաերկար կախովի  լողավազանը, որի երկարությունը 120 մետր է (393 ֆտ):

«Օդում լողացող» հսկա ապակե միջանցքը ինժեներական հրաշք է, լողավազանը իր հարակից օբյեկտներով ըստ էության գտնվում է երկու երկնաքերերի մեջտեղում թռչնի բարձրության վրա, իսկ ներքևում է գտնվում երկվորյակ շենքերի մեջտեղում անցնող լայն ավտոճանապարհը։ 

Քսանհինգ մետր բարձրությամբ և լայնությամբ հենահարթակը երեք հարկից է բաղկացած և առանցքային տարածք է հանդիսանում շենքի հյուրերի և բնակիչների համար։

The Link-ի ( լողավազանի և հարակից տարածքների ընդհանուր անվանումը) ութ ռեստորանները ներառում են Tapasake, լողավազանի Nikkei ռեստորանը, որը մատուցում է ճապոնա-պերուական խոհանոց: Մի կողմից կա ռեստորան, իսկ մյուս կողմից՝ բիլիարդի ակումբ՝ զարմանալի VIP խցիկներով, հանգստի աթոռներով։

«Դուք, ըստ էության, գտնվում եք այս անսահման լողավազանում, որի տակ ոչինչ չկա, դուք լողում եք ամպերի մեջ և նայում եք քաղաքին, դա գեղեցիկ է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով