Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են. ՀՀ ԱԳՆ

 Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի:

ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:

ՀՀ ԱԳՆ

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարաժել, որ ՀՀ-ում ԱՄՆ զորավարժությունները, ֆրանսիական զենքի մատակարարումները և ԵՄ ռազմական օգնությունը ոգեշնչում են Հայաստանին և նախապատրաստում Ադրբեջանի հետ նոր հակամարտությանը։

Եթե Ադրբեջանի դեմ սադրանքները չդադարեն, ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկվեն։