Այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Վոլվաչ Դմիտրի Վալերիևիչն այցելեց Երևանի Ռուսական գրքի տուն, որտեղ հանդիպեց Երևանի Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Վարդանի Ավետիսյանի հետ։ Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, մշակութային և տնտեսական կապերի ընդլայնմանը միտված տարբեր ծրագրեր, նախանշվել դրանց իրականացման հետագա քայլերը։ x Сегодня, 22 сентября 2022 года, […]
Մարտի 17-ին, ժամը 18:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:47-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան։
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին: x «Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք եւ հույս պարգեւելն է նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի որեւէ անկյունում: Այդ գաղափարն […]