Քաղաքը երևանցիների համար ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով, մենք շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր:
Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը:
1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:
2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը:
Սա քաղաքական տեռոր և քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերին: x «Երեկ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին նենգաբար բերման են ենթարկել, այն դեպքում, երբ ինքն իր փաստաբանի հետ եկել էր 6-րդ վարչության շենքի դիմաց, այնտեղ էլ շոու ծրագրով, […]
Ալավերդու համար Երևանի շնչառությունն իր թիկունքին զգալը շատ կարևոր էր. այս օրերին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է: x Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն Ալավերդիում ծանոթացել են հեղեղումներից հետո իրականացվող մաքրման ու վերականգնողական աշխատանքների ընթացքին: https://www.yerevan.am/edfiles/video/AYC%20ALAVERDI.mp4
Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանի բարձրացրած հարցին ի պատասխան , <<Բնակչության հատուկ սպասարկում>> ՀՈԱԿ-ի տնօրինությունը այց է կատարել նշված գերեզմանատուն և հանդիպում է ունեցել քաղաքացի Գ. Սարգսյանի հետ։ Անհրաժեշտ փաստաթղթերի և 2022թ-ին անօդաչու սարքի միջոցով գերեզմանատան տարածքի ( ներառյալ նշված հուղարկավորման վայրի ) կատարված և արխիվավորված տեսաձայնագրության տրամադրելուց հետո, պարզ է դարձել […]