Քաղաքը երևանցիների համար ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով, մենք շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր:
Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը:
1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:
2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում զերծ մնալ չստուգված, իրարամերժ տեղեկություններ տարածելուց, և դրանով իսկ չնպաստել որոշակի խմբի անձնական շահերից բխող խարդավանքների իրագործմանը, որոնց պատճառով կարող են տուժել անմեղ կենդանիներ: Կենդանաբանական այգին գործում է հնարավորինս թափանցիկ և հավատարիմ է հանրությանը միայն հիմնավորված, փաստահեն տեղեկություն տրամադրելու սկզբունքին։ Երևանի կենդանաբանական այգի / Yerevan Zoo x
Ոստիկանությունն արդեն իսկ Դատախազությունից ստացել է համապատասխան գրություն, և չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։ Ոստիկանությունը խոստանում է նախապես տեղեկացնել այդ մասին։ Հիշեցնենք, օրերս […]