Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։ x
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։ Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, ով գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին […]