МИР 24-ի անդրադարձը Երևանի մետրոպոլիտենին
Ամիսը՝ Հոկտեմբերի 2024
Երևանի մետրոպոլիտենում այլևս ժետոններ չեն գործածվում
Երևանի մետրոպոլիտենում այլևս ժետոններ չեն գործածվում Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան Լուրեր
Շնորհավոր տոնդ, իմ սիրելի Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես․ Տիգրան Ավինյան
Շնորհավոր տոնդ, իմ սիրելի Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես և մենք քո կողքն ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը։ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի 2806 ամյակը
ՀՀ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է մի շարք գույք և դրամական միջոցներ. ԱՍՏՂԱԲԱԽՇԱԿԱՆ ԹՎԵՐ
ՀՀ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է մի շարք գույք և դրամական միջոցներ։ Այս մասին ԳԱ-ին հայտնում են լրատվամիջոցները։ Բռնագրավման համար պահանջվող ընդհանուր գումարը. •14 անշարժ գույքի օբյեկտ •Երեւանում 1 բնակարան ձեռք բերելու իրավունք •Իրավաբանական անձին մասնակցություն՝ 11 •Պարտատոմսեր՝ 1,361,852 դոլար և 985,190,729 դր. •Ավանդ 703,059 դոլար և 200,000,000 դր. […]
Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է․ Վարչապետի խոսնակը ՌԴ-ում հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան
Ես իմ առաջարկն արել եմ. Նիկոլ Փաշինյան
Ես իմ առաջարկն արել եմ։ Կարծում եմ՝ համաձայնեցված բովանդակությունը բավարար է՝ խաղաղության պայմանագիրը հիմա ստորագրելու համար։ Նիկոլ Փաշինյան
Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան
ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ երկրի դեմ տարածքային պահանջ չկա. ԱԳՆ խոսնակ
Վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելը, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի: Եթե համեմատենք Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերը թե բացարձակ թվերով, թե համամասնությամբ, թե գնված զենքի տեսակներով, ապա կտեսնենք, թե ով է իրականացնում զանգվածային ռազմականացում։ Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, որ չի պատրաստվում ընդունել միայն բանակի վրա հիմնված անվտանգության հայեցակարգը, […]
Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից
Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից
Ալիևը կրակի հետ խաղալով զգուշացնում է Հայաստանին
Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցնել վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում են, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են ձեռքբերում: Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը, երբ դիմում էին ՌԴ-ին պատերազմը կանգնեցնելու համար: Իլհամ Ալիև