Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ամեն ինչ իր սահմանն ունի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը, միջոցներ կձեռնարկենք. վարչապետ Կոբախիձե

 Վրաստանի իշխանությունները դիվանագիտական միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չփոխի իր հռետորաբանությունը։

Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով դեսպանի հայտարարությանը:

Ըստ Կոբախիձեի՝ Գերչինսկին վաղուց հայտարարություններ է անում հօգուտ վրացական ընդդիմության և ընդդեմ երկրի իշխանությունների, ինչը Վիեննայի կոնվենցիայի խախտում է։

«Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ իր սահմանն ունի։ Եթե մենք ապագայում վարքագծի փոփոխություն չտեսնենք, ապա միանշանակ արձագանք կունենանք նման փաստերին թե՛ ԵՄ դեսպանի, թե՛ այլ դեսպանների առնչությամբ։ Խոսքը դիվանագիտական արձագանքի մասին է»,- ասել է վարչապետը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով