այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։
Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու։
Չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է
• MAN — 401,500 ՀՀ դրամ,
• Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
• Gazel City — 219,500 ՀՀ դրամ:
Հարկ ենք համարում հատուկ շեշտել․ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։
Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Սիրելի՛ երևանցիներ,
պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մենք ականատես եղանք արտաքին քաղաքական ոլորտում ակնկալվող բացթողումների մասին իրապես վախեցնող վերլուծությունների, նախազգուշացումների, որոնց հիմնական ուղերձը, կարծես թե, ոչինչ չանելն էր: Մի շարք «փորձագետներ» ջանք չէին խնայում ցեխ շպրտել նոր իշխանությունների կողմից գրանցած հաջողությունների վրա՝ հետևողականորեն աղավաղելով պարզ իրականությունը և տեղեկատվական դաշտը լցնելով սին և ստահոդ բամբասանքներով և մտացածին […]
Անցյալ տարվանից սկսված իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Այս պահի դրությամբ ունենք 4 երեք վագոնանի, 9 երկու վագոնանի և 2 մեկ վագոնանի շարժակազմեր: 3 վագոնանի շարժակազմերն ավելի հարմարավետ և արդյունավետ են, հատկապես այն ժամերին, երբ ուղևորափոխադրումը ավելի շատ է,-ասաց Երևանի մետրոպոլիտենի Գլխավոր Տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը: https://play.radioaurora.am/upload/videos/2024/08/Acd7oBtT4RiyVxTJob3D_01_f9b4a548b5d237e626be22fbbebb0d56_video_720p_converted.mp4 auroranews.am x
Չինական լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի չուսումնասիրված հակռակ կողմի առաջին նմուշներով: Chang’e 6-ը երեքշաբթի օրը վայրէջք կատարեց Ներքին Մոնղոլիայի անապատում մոտ երկամսյա առաքելությունից հետո, որը հղի էր ռիսկերով, հաղորդում են պետական լրատվամիջոցները: Գիտնականները ոգևորված են Chang’e 6-ով, քանի որ նմուշները կարող են պատասխանել հիմնական հարցերին, թե ինչպես են ձևավորվում մոլորակները: Չինաստանը միակ երկիրն է, […]