Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 30-ին, ժամը 15.00-ին, մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57 և 42 տարեկան երկու տղամարդու: Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ հունվարի 11-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական գերեզմանատան գերեզմաններից գողացել են ծաղկեպսակներ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: […]
x «ՀՀ ԱԱԾ-ն, ՆԳՆ ոստիկանությունն ու այլ պատկան մարմիններն ի զորու են պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու ժողովրդավարությունն ի հեճուկս հետադիմական բարքեր քարոզող, խուլիգան, հավատքն ու առաքելությունն ուրացած ինչ որ ուժերի»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ […]