Այսօր մետրոպոլիտենում հյուրընկալեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներին՝ զվարթ ու տոնական տրամադրությամբ։
Նրանք շրջեցին մետրոյի կայարաններով՝ Ձմեռ պապիկի գլխարկներով, երգեցին ու փոխանցեցին իրենց անկեղծ ուրախությունը։
Շրջայցի ընթացքում մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի պետ տիկին Մանուշակ Մարտիրոսյանը ներկայացրեց մետրոյի պատմությունը՝ սկսած դրա հիմնադրման տարիներից մինչև ներկայիս գործառույթներն ու նշանակությունը։
Երեխաները ծանոթացան մետրոյի աշխատանքի կազմակերպմանը և դրա կարևոր դերին քաղաքի կյանքում։
Այս այցը փոքրիկների համար ոչ միայն ուսուցողական էր, այլև՝ տոնական ու հիշարժան։
Ազգային ոստիկանությունը հայտնում է, որ ռուսական հատուկ ծառայությունները այդ նպատակով հավաքագրում են ուկրաինացի դեռահասների։ DW-ն ուսումնասիրել է, թե ինչպես է դա տեղի ունենում: «Ես դուրս եկա, երբ մեքենայի հրդեհն արդեն հանգցրել էին, այն շատ վնասված չէր. միայն մի քանի մասեր հալվեցին»,- զրույցում հիշում է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող Տարաս Կոտովը, ում մեքենան ուզում էին […]
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ: x «Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստումների հետ բարեկամական պատմություն ունի», — ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` անդրադառնալով պատվաստումների հանդեպ անվստահության մասին լրագրողների հարցերին: «Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին կարմրուկի, պոլիոմիելիտի […]