Այսօր մետրոպոլիտենում հյուրընկալեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներին՝ զվարթ ու տոնական տրամադրությամբ։
Նրանք շրջեցին մետրոյի կայարաններով՝ Ձմեռ պապիկի գլխարկներով, երգեցին ու փոխանցեցին իրենց անկեղծ ուրախությունը։
Շրջայցի ընթացքում մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի պետ տիկին Մանուշակ Մարտիրոսյանը ներկայացրեց մետրոյի պատմությունը՝ սկսած դրա հիմնադրման տարիներից մինչև ներկայիս գործառույթներն ու նշանակությունը։
Երեխաները ծանոթացան մետրոյի աշխատանքի կազմակերպմանը և դրա կարևոր դերին քաղաքի կյանքում։
Այս այցը փոքրիկների համար ոչ միայն ուսուցողական էր, այլև՝ տոնական ու հիշարժան։
Սուրմալու առևտրի կենտրոնի հարևանությամբ նախատեսվող մետրոպոլիտենի միջանկյալ կայարանի էսքիզային նախագծի համար մրցույթը նախատեսվում է հայտարարել մինչև մայիսի վերջ։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի մայիսի 5-ի աշխատանքային քննարկման ժամանակ։ x «Մետրոպոլիտենի հետ քննարկումների ընթացքում ի հայտ են եկել նոր տեխնիկական և անվտանգային խնդիրներ՝ կապված Քրիստափորի կամրջի վիճակի հետ։ Որոշվել է, որ այդ աշխատանքների ծավալները ևս պետք […]
«Ռոմա»-ի կիսպաշտպան Հներիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ստացվել, որ չի կարողացել մեկնել Ադրբեջան: 2018-19 մրցաշրջանում նրա նախկին թիմը՝ «Արսենալ»-ը, հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսի»-ի դեմ: Եզրափակիչը Բաքվում էր, եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը չկարողացավ գնալ ու օգնել իր խաղընկերներին, քանի որ հարեւան երկիրը չապահովեց […]
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 25 անդամ միացել է հանրապետականներ Դեյվիդ Չիչիլինեի և Գաս Բիլիրակիսի՝ պետքարտուղարությանն ուղղված երկկուսակցական ուղերձին, որով կոչ է արվում դադարեցնել ամերիկյան ԱԹՍ-ների տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերի գործունեությունը: x Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ իշխանություններից պահանջում են հետաքննություն անցկացնել, քանի որ թուրքական ԱԹՍ-ների նախագծի պատճառով խախտվել է Կովկասի, Հարավային Ասիայի, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանների կայունությունը: Կոչին աջակցել […]