Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, ԵՄ առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի նախօրեին, կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր, գրում է Tass-ը` հղում անելով DPA գործակալությանը։ x «Պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է գագաթնաժողովն օգտագործեն Թուրքիայի հետ [ԵՄ] անդամակցության անարդյունք բանակցությունները դադարեցնելու համար և փոխարենը նոր հարաբերությունների հիմք […]
Մարտի 5-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:12-ին: Ամբողջությամբ այրվել է «Kia Sorento» մակնիշի […]