Բաբկեն Սեդրակյանը (Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ),
Սոֆիան Մասմուդի (Բյուրո Վերիտաս ընկերության տարածաշրջանային փոխնախագահ)
Հասմիկ Կիրակոսյան (Բիվաք Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն):
Քննարկվող թեմաներն էին․
Բյուրո Վերիտասի փորձառությունը տեսչական ստուգումների, որակի վերահսկման և գնահատման ոլորտում,
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերի որակի ապահովումը,
Տեխնիկական վերահսկողության ապահովումը ենթակառուցվածքային ծրագրերում։
Մասնակիցները ներկայացրեցին իրենց գործունեության առանձնահատկությունները, քննարկեցին հնարավոր համագործակցության ծրագրեր՝ նպաստելու ոչ միայն մետրոյի զարգացմանը, այլև Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված մասնագիտական խումբն արդեն իսկ ակտիվ աշխատում է մետրոյի արդիականացման և նոր կայարանների կառուցման ուղղությամբ։
Հանդիպման նպատակն էր համատեղ ջանքերով շարունակել այդ աշխատանքը՝ աջակցելու Երևանի մետրոպոլիտենի զարգացմանը և բարձր որակի ենթակառուցվածքների ստեղծմանը։
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա): x Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախտումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն: Կասեցումը կվերացվի խախտումը […]
Եվրոպական համայնքի 6-րդ գագաթնաժողովի ժամանակ ցուցադրվել է «Բարի գալուստ, Ալբանիա» խորագրով տեսահոլովակ, որտեղ Եվրոպայի՝ արհեստական բանականության միջոցով մանկացած առաջնորդները ողջունում են բոլորին։ x