Այսօր Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և իրանական «Fathi Escalator» ընկերության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝
 Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝ շարժասանդուղքների փոխարինում,
 շարժասանդուղքների փոխարինում, նոր վագոնների ձեռքբերում,
 նոր վագոնների ձեռքբերում, դեպոյի վերակառուցում և արդիականացում,
 դեպոյի վերակառուցում և արդիականացում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում,
 նորագույն տեխնոլոգիաների ներդրում, ենթակառուցվածքների վերազինում,
 ենթակառուցվածքների վերազինում, սպասարկման որակի բարձրացում։
 սպասարկման որակի բարձրացում։ Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ «Fathi Escalator» ընկերությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերին։
 Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ «Fathi Escalator» ընկերությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերին։
Նրանք ներկայացրեցին իրենց ընկերության փորձն ու տեխնոլոգիական լուծումները՝ ընդգծելով համագործակցելու պատրաստակամությունը։ 
Իրանական կողմը նաև հետաքրքրված էր նոր կայարանների կառուցման ծրագրերով և այս ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորություններով։ Հյուրերը մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի ուղեկցությամբ շրջեցին մետրոպոլիտենի կայարաներում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին։
 Հյուրերը մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի ուղեկցությամբ շրջեցին մետրոպոլիտենի կայարաներում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին։ Հանդիպումն անցավ ջերմ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում։
 Հանդիպումն անցավ ջերմ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում։

 
	        	        
        
	
	
	

 
		        	

