Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանական կողմի նախաձեռնությամբ հանդիպում՝ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ

Այսօր Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և իրանական «Fathi Escalator» ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։

🛠️ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝
🔹 շարժասանդուղքների փոխարինում,
🔹 նոր վագոնների ձեռքբերում,
🔹 դեպոյի վերակառուցում և արդիականացում,
🔹 նորագույն տեխնոլոգիաների ներդրում,
🔹 ենթակառուցվածքների վերազինում,
🔹 սպասարկման որակի բարձրացում։

🤝 Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ «Fathi Escalator» ընկերությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերին։

Նրանք ներկայացրեցին իրենց ընկերության փորձն ու տեխնոլոգիական լուծումները՝ ընդգծելով համագործակցելու պատրաստակամությունը։
Իրանական կողմը նաև հետաքրքրված էր նոր կայարանների կառուցման ծրագրերով և այս ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորություններով։

🚇 Հյուրերը մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի ուղեկցությամբ շրջեցին մետրոպոլիտենի կայարաներում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին։

✨ Հանդիպումն անցավ ջերմ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով