Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի քանի տարի հետո Երևանի գերեզմանատների մեծ մասը մասնակի փակ է լինելու. ո՞րն է խնդիրը

ArmeniaSputnik

Մոտ 2-3 տարի հետո Երևանի 21 գերեզմանատների մեծ մասը մասնակի փակ կլինի։ Իսկ մոտ 15-20 տարի հետո մայրաքաղաքում հավանաբար այլևս բաց գերեզմանատուն չի էլ լինի։

Այսօր Երևանում գերեզմաններն ընդհանուր ավելի քան 500 հա տարածք են զբաղեցնում։ Տարիներ շարունակ այս ոլորտում բարձիթողի վիճակ է եղել։ Մարդիկ հուղարկավորության համար վերցրել են այնքան տարածք, որքան իրենց գրպանի պարունակությունն ու կապերն են թույլ տվել։

Վերջին տարիներին ոլորտում փոփոխություններ, խստացումներ են արվել։ Երևանում օրական միջինը 15-20 հուղարկավորություն է արվում, իսկ տարածքն անսահմանափակ չէ։

Խնդրի լուծումը պատասխանատուները տեսնում են դիակիզարան կառուցելու մեջ։ Օրենքն ընդունված է, բայց արդեն գրեթե 20 տարի է՝ այն կյանքի կոչելու հարցում պետությունը հապաղում է։ Եկեղեցին դեմ է դիակիզմանը։

@ArmeniaSputnik

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով