Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում:
Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մասնավորապես ասել է, որ Կառավարության նիստում հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործող օրենքում շուրջ վեց տարիների ընթացքում գործնականում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման եւ Ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:
Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: Օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից եւ գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում: Բացի այդ՝ գործող Օրենքով հստակ բնորոշված եւ միմյանցից տարանջատված չեն Ծառայության վերահսկողական գործառույթները, դրանցից յուրաքանչյուրի իրականացման ընթացքում Ծառայությանը վերապահված իրավասությունները, ինչպես նաև օրենքում առկա են ընդհանուր ձևակերպումներ, որոնք գործնականում տարընթերցումների տեղիք են տալիս: Ըստ առաջարկվող փոփոխության՝ հստակ սահմանվել են Ծառայության ընդհանուր իրավասությունները, առավել հստակեցվել են ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը` որպես վերահսկողության իրականացման եղանակներ:
Նախագծով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները, մասնավորապես՝ ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտներ են այսուհետ նախատեսվել, նաև Վարչապետի աշխատակազմը եւ մարզպետների աշխատակազմերը:
Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում Ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու եւ հակազդելու նպատակով՝ այսուհետ սահմանվելու է վարչական պատասխանատվություն:
Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Նախագծով կանոնակարգվել են նաև որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման ընթացակարգերը:
Նախագծում առկա նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ՝ դրանցով նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։ x
Ղազախստանում հարավային շրջաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մահացել է ութ մարդ: Այս մասին հայտնում են հանրապետության ներքին գործերի նախարարությունից: Գերատեսչության տեղեկացմամբ, տուժել է ևս 40 հոգի, այդ թվում իրավապահներ: Մասնավորապես, երկու ոստիկան ստացել են հրազենային վնասվածքներ: x Ղազախստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ բախման մասնակիցները եղել են «ագրեսիվ տրամադրված» 70 […]