Նախ՝ Սամվել Բաբայանը, հավանաբար, մոռացել է, որ հոկտեմբերի 27-ից հետո սպառնում էր Վազգենի ընկերներին տանկերը Արցախից մտցնել ՀՀ, եթե փորձեն ճնշել Ռոբերտ Քոչարյանին… Երկրորդ՝ ինքը չէր ապտակել Արցախի վարչապետին, գլխով էր հարվածել, կարելի է ասել՝ պոզահարել էր, երրորդ Սամվել Բաբայանի լպիրշության և Արցախում պահվածքի առումով բողոքների և փաստերի պակաս չկա… Սամվել Բաբայանը համեստությամբ չի տառապում, բայց իր Կուտուզով և Ռեմբո լինելու պատմություններին միայն ինքն է հավատում։ Վերջիվերջո՝ Արցախի նախագահի վրա մահափորձ արած մարդը հայրենասիրությունից խոսելու իրավունք չունի, երևի այդ մահափորձը հաշվի առնելով էլ ազերիները անխոչընդոտ թողել են, որ Արցախից դուրս գա, իսկ Արկադի Ղուկասյանին ձերբակալել են…
![](https://hrataplur.am/wp-content/uploads/2025/02/f602644581da1a_602644581da5b.thumb_.jpg)