Այսօր Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական 𝗠𝗶𝘀𝘁𝗿𝗮𝗹 𝗔𝗜-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար։
Այս համագործակցությունը կօգնի՝
Ուժեղացնել Հայաստանի 𝗔𝗜 էկոհամակարգը՝ գիտելիքի փոխանակման և տեխնոլոգիական աջակցության միջոցով
Արհեստական բանականության ոլորտի նորարարներին տրամադրել հարթակ՝ գործարար լուծումներ մշակելու համար
Կառավարությունում կիրառել 𝗔𝗜-տեխնոլոգիաներ՝ կառավարման ու ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով
Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։ Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդությունը. «Դատարանը երկրորդ անգամ գտնվեց իր բարձունքի վրա»,- Շահվերդյանի որոշումն այսպես մեկնաբանեց պաշտպանը։ Արսեն Ղազարյանին […]
Ռուսական բանակը շուտով կստանա նորագույն С-500 հրթիռային համակարգը, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ x «Առաջիկա տարիներին զորքերին պետք է մատակարարվի ավելի քան 200 թռչող սարք և 26 С-350 և С-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև նորագույն С-500 հրթիռային համակարգի առաջին արտադրական մոդելը»,-ասել […]
Խորհրդային միության տարիներին մշակված ու տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ: Աշխատանքների ընթացքն ու ծրագրի մանրամասները մետրոշինարարաներն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ներկայացրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին x