Փետրվարի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի առաջարկի հայտերի բացման նիստը։
Ներկա էին ՆԳ նախարար, Գնահատող հանձնաժողովի նախագահ Արփինե Սարգսյանը, հանձնաժողովի անդամներն ու կոնսորցիումների ներկայացուցիները։
Կառավարության 2024 թվականի որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։
Գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ ներկայացված հայտերի բովանդակությունը համապատասխանում է Առաջարկի հարցմամբ և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված պահանջներին, և հայտերը ենթակա են գնահատման։
Նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագրի շրջանակում հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 7-ն էր։ Նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին որակավորման փուլը հաղթահարած երեք թեկնածուներից հայտ են ներկայացրել երկու միջազգային հեղինակավոր ընկերություն՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. և ֆրանսիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումները:
Գնահատումը կտևի մարտի 30-ը ներառյալ, իսկ մարտի 31–ին կհայտարարվի հաղթող հայտատուի անունը, ինչից հետո պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի, կստորագրվի, և կմեկնարկեն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները՝ նոր սերվերային տնտեսություն, ծրագրային լուծումներ, տպագրական նոր սարքավորումներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։
2026 թվականին արդեն կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը, ինչը նաև նշանակալի քայլ է վիզաների ազատականացման համատեքստում։
Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին, և մենք հույս ունենք, որ ապագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով վերջին օրերին մեր կողմից տեսած միակողմանի մեկնաբանություններից։ x
Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրնց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ […]