Այսօր Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական 𝗠𝗶𝘀𝘁𝗿𝗮𝗹 𝗔𝗜-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար։
Այս համագործակցությունը կօգնի՝
Ուժեղացնել Հայաստանի 𝗔𝗜 էկոհամակարգը՝ գիտելիքի փոխանակման և տեխնոլոգիական աջակցության միջոցով
Արհեստական բանականության ոլորտի նորարարներին տրամադրել հարթակ՝ գործարար լուծումներ մշակելու համար
Կառավարությունում կիրառել 𝗔𝗜-տեխնոլոգիաներ՝ կառավարման ու ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով
Այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցելեց Երևանի Ռուսական գրքի տուն, որտեղ հանդիպեց դրա հիմնադիր և բարերար Մհեր Ավետիսյանի հետ։ Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, մշակութային և տնտեսական կապերի ընդլայնմանը միտված տարբեր ծրագրերի շուրջ, նախանշվել դրանց իրականացման հետագա քայլերը։ x Сегодня, 23 сентября 2022 года, Алексей Оверчук […]
Արաբկիր վարչական շրջանում բարեկարգվում են բնակելի շենքերի հարակից տարածքները: Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան թաղամասում շների համար առանձնացված զբոսայգի է կառուցվել: Աշխատանքները շուտով կավարտվեն: Բարեկարգվում են նաև Կոմիտասի պողոտա 22 հասցեի, Հրաչյա Քոչար փողոցի 27 և 27Ա շենքերի միջանկյալ բակերը: Կառուցվում են փոքր ֆուտբոլի դաշտեր, ճեմուղիներ, տեղադրվելու են խաղասարքեր: Գրոծընթացը շարունակական է լինելու: x https://www.yerevan.am/edfiles/video/04.06.2024%20%D4%B2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF.%20%D5%A5%D5%B6%20%D4%B1%D6%80%D5%A1%D5%A2%D5%AF%D5%AB%D6%80%D5%AB%20%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%A8.mp4
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Փոփոխության ընդունման դեպքում տեղական մսի վրա կկիրառվի ավելացված արժեքի հարկի 7-տոկոսանոց դրույքաչափ: Սա ներկայացվում է որպես դրույքաչափի իջեցում, որովհետև սուպերմարկետներում վաճառվող մսի նկատմամբ կիրառվում է 20 տոկոսանոց դրույքաչափ: Սակայն իրականությունն այն է, որ ամբողջ Հայաստանում միսը չի հարկվել ԱԱՀ-ով, և այս […]