2022 թվականից սկսած գրեթե 8 միլիոնով ավելացել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը բավական ուշագրավ վիճակագրություն է հրապարակել, որով ակնհայտ երևում է մետրոպոլիտենից օգտվողների աննախադեպ աճը: Գալջյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է.
Երեկ ավտոբուսների ձմեռային անվադողերի մասին գրառմանս մեջ հայտնել էի, որ Հայկ Մարությանի կառավարման ժամանակաշրջանի մասին ևս մեկ տեղեկատվություն եմ հրապարակելու։
Եվ այսպես, լուսանկարում պատկերված տեղեկանքը Երևանի մետրոպոլիտենի տարեկան ուղևորափոխադրումների թիվն է։ Ինչպես տեսնում եք, 2019 թվականին մետրոյի տարեկան ուղևորափոխադրումների թիվը կազմել է շուրջ 20,170,000։ 2020 թվականին, COVID-19-ի պատճառով, հասկանալիորեն նվազել է, բայց արդեն 2021 թվականին, զարմանալիորեն, 2019 թվականի համեմատ կրկին նվազել է՝ կազմելով շուրջ 18,573,000։ Իսկ 2022 թվականին, երբ Մարությանը արդեն Երևանի ավագանու կողմից իմպիչմենտի էր ենթարկվել (2021 թ. դեկտեմբերի 22-ին), ուղևորափոխադրումների թիվը 2021-ի համեմատ աճում է հասնելով շուրջ 23,317,000-ի։ Հետագա տարիների աճը նույնպես կարող եք տեսնել տեղեկանքում, որը պայմանավորված է մետրոպոլիտենի ավելի արդյունավետ կառավարմամբ, շարժակազմերի ավելացմամբ և վճարային համակարգի փոփոխմամաբ:։
Թե ինչպես է եղել, որ մետրոպոլիտենում չի արձանագրվել ուղևորահոսքի այսպիսի մեծ թիվ, հուսով եմ՝ պարոն Մարությանը ինքը կպարզաբանի։
Ավստրալացի սենատոր Ռեյչել Սիվերթը միացել է «Արդարության համատեղ նախաձեռնությանը» և կոչ արել ճանաչել հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը: x «Արդարության համատեղ նախաձեռնություն» փոխըմբռնման հուշագրի կոչը հասցեագրված է Ավստրալիայի դաշնային կառավարությանը: Ավստրալիայի հայկական ազգային հանձնախմբի մամուլի ծառայությունից մասնավորապես գրում են. «Հուշագրում նշվում է, որ Ավստրալիայի հայկական ազգային հանձնախումբը, Ասորական համաշխարհային դաշինքի ավստրալական բաժինն ու Ավստրալիայի հունական […]
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում՝ մեկնարկելով «Հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և մատչելիության ամրապնդում՝ կառավարման տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը: x «Հանրային կառավարման բարեփոխումները պետական կառավարման համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում կարևորագույն բարեփոխումների փաթեթն են: Սա ներքին գործընթաց չէ միայն և ուղղակիորեն անդրադառնում է […]