2022 թվականից սկսած գրեթե 8 միլիոնով ավելացել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը բավական ուշագրավ վիճակագրություն է հրապարակել, որով ակնհայտ երևում է մետրոպոլիտենից օգտվողների աննախադեպ աճը: Գալջյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է.
Երեկ ավտոբուսների ձմեռային անվադողերի մասին գրառմանս մեջ հայտնել էի, որ Հայկ Մարությանի կառավարման ժամանակաշրջանի մասին ևս մեկ տեղեկատվություն եմ հրապարակելու։
Եվ այսպես, լուսանկարում պատկերված տեղեկանքը Երևանի մետրոպոլիտենի տարեկան ուղևորափոխադրումների թիվն է։ Ինչպես տեսնում եք, 2019 թվականին մետրոյի տարեկան ուղևորափոխադրումների թիվը կազմել է շուրջ 20,170,000։ 2020 թվականին, COVID-19-ի պատճառով, հասկանալիորեն նվազել է, բայց արդեն 2021 թվականին, զարմանալիորեն, 2019 թվականի համեմատ կրկին նվազել է՝ կազմելով շուրջ 18,573,000։ Իսկ 2022 թվականին, երբ Մարությանը արդեն Երևանի ավագանու կողմից իմպիչմենտի էր ենթարկվել (2021 թ. դեկտեմբերի 22-ին), ուղևորափոխադրումների թիվը 2021-ի համեմատ աճում է հասնելով շուրջ 23,317,000-ի։ Հետագա տարիների աճը նույնպես կարող եք տեսնել տեղեկանքում, որը պայմանավորված է մետրոպոլիտենի ավելի արդյունավետ կառավարմամբ, շարժակազմերի ավելացմամբ և վճարային համակարգի փոփոխմամաբ:։
Թե ինչպես է եղել, որ մետրոպոլիտենում չի արձանագրվել ուղևորահոսքի այսպիսի մեծ թիվ, հուսով եմ՝ պարոն Մարությանը ինքը կպարզաբանի։
Իմ ելույթը Սանկտ Պետերբուրգում ընթացող Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին x Իմ ելույթը Սանկտ Պետերբուրգում ընթացող Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Իմ ելույթը Սանկտ Պետերբուրգում ընթացող Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 20 декабря 2019 г.
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձավ Կառավարության հրաժարականի շուրջ պահանջներին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթավերջին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում եւ պետք է փոխվի: x Ասաց, որ երբ որ բացի այդ պահանջի մասին հայտարարությունից կլինեն նաեւ ներկայացված փաստարկներ՝ դա կդառնա դիսկուրսի առարկա, իսկ առանց փաստարկների դա […]
Դատարանը «Վրաստանի ազգային լեգեոնը» ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Ըստ հետախուզական ծառայության՝ լեգեոնի անդամները «ներգրավված են Ռուսաստանում ահաբեկչությունների կազմակերպման մեջ»։ «Վրացական լեգեոնը» կամավորական զինված կազմավորում է, որը ստեղծվել է 2014 թվականին, որը կռվում է ուկրաինական բանակի կողմից և հիմնականում բաղկացած է վրացի նախկին զինվորականներից։ 2016 թվականից […]