2022 թվականից սկսած գրեթե 8 միլիոնով ավելացել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը բավական ուշագրավ վիճակագրություն է հրապարակել, որով ակնհայտ երևում է մետրոպոլիտենից օգտվողների աննախադեպ աճը: Գալջյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է.
Երեկ ավտոբուսների ձմեռային անվադողերի մասին գրառմանս մեջ հայտնել էի, որ Հայկ Մարությանի կառավարման ժամանակաշրջանի մասին ևս մեկ տեղեկատվություն եմ հրապարակելու։
Եվ այսպես, լուսանկարում պատկերված տեղեկանքը Երևանի մետրոպոլիտենի տարեկան ուղևորափոխադրումների թիվն է։ Ինչպես տեսնում եք, 2019 թվականին մետրոյի տարեկան ուղևորափոխադրումների թիվը կազմել է շուրջ 20,170,000։ 2020 թվականին, COVID-19-ի պատճառով, հասկանալիորեն նվազել է, բայց արդեն 2021 թվականին, զարմանալիորեն, 2019 թվականի համեմատ կրկին նվազել է՝ կազմելով շուրջ 18,573,000։ Իսկ 2022 թվականին, երբ Մարությանը արդեն Երևանի ավագանու կողմից իմպիչմենտի էր ենթարկվել (2021 թ. դեկտեմբերի 22-ին), ուղևորափոխադրումների թիվը 2021-ի համեմատ աճում է հասնելով շուրջ 23,317,000-ի։ Հետագա տարիների աճը նույնպես կարող եք տեսնել տեղեկանքում, որը պայմանավորված է մետրոպոլիտենի ավելի արդյունավետ կառավարմամբ, շարժակազմերի ավելացմամբ և վճարային համակարգի փոփոխմամաբ:։
Թե ինչպես է եղել, որ մետրոպոլիտենում չի արձանագրվել ուղևորահոսքի այսպիսի մեծ թիվ, հուսով եմ՝ պարոն Մարությանը ինքը կպարզաբանի։
Այս մասին նշված է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում։ x Եվրոպական խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ է անում հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողությունների ներկայիս ընթացքը, ինչպես նաև ապահովել աշնանը կայանալիք խորհրդարանի ընտրության ազատ և արդար ընթացքը։
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերը հասանելի կլինեն 0 % տոկոսադրույքով։ x ℹ️ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ https://www.mineconomy.am/ ։ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր։ Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերը հասանելի կլինեն 0 % տոկոսադրույքով։ℹ️ Պետական օժանդակության […]