Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում քրեական ոստիկանները իրականացրել են հատուկ օպերացիա. բերման ենթարկվածների մեջ է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին. Shamshyan .com

Վերջին ամիսներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները հնարապետությունում և մայրաքաղաքում հայտնաբերել են այնքան զենք-զինամթերք, որով կարելի է մի քանի գունդ զինել:Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ վերջին օրերին շարունակում են ակտիվ պայքարը ցանկացած տեսակի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները հերթական զենք-զինամթերքի հայտնաբերումն են իրականացրել Երևանի կենտրոնում:  Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութի փողոցների խաչմերուկում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և մեկ այլ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող անձանց մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի:  Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հ. Հարությունյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հասնում են նշված փողոցների խաչմերուկ, որտեղ էլ հայտնաբերում են այդ ավտոմեքենաները և նրանց տեղափոխում ոստիկանության Երևանի քրեական վարչություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մանուկյանը, Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Բարսեղյանը, Ուկրաինայի հանրապետության քաղաքացի 36-ամյա Դենիս Նեգուլյաևը, Երևանի բնակիչներ, 53-ամյա Սեյրան Դադասյանը, 45-ամյա Էրիկ Բեգլարյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Լավրենտի Վարդանյանը և 35-ամյա Արայիկ Հովսեփյանը:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դ. Նեգուլյաևի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ «ԻԺ» մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 1 հատ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփուշտատուփ՝ 9 փամփուշտով և 1 հատ 7 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, որը, ըստ վերջինիս հայտարարության, պատկանում է Դ. Մանուկյանին: 

 Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում․  shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով