

Homplex Hyper Mall-ը նախատեսված է Հայաստանում ապրող բոլոր անհատների ու ընտանիքների համար, ովքեր նախաձեռնել են տան կառուցում, կոսմետիկ վերանորոգում կամ ինչ-որ թարմացում։ Homplex-ը լինելու է Հայաստանում առաջին շինարարական մոլն, որտեղ 3 հեկտարից ավել տարածքի վրա, հաճախորդը կգտնի տան կառուցման, վերանորոգման ու կահավորման ցանկացած փուլին անհրաժեշտ ամեն ինչ՝ ստանալով բարձր մակարդակի փորձագիտական խորհրդատվություն։ Հաճախորդին առաջարկվելու է նաև՝ բանկ, սուպերմարկետ, մանկական խաղահրապարակ, սննդի կետ, սրճարան և այլն։
Բացումը 2025 թվականի սկիզբ