Այլ ԱՐԽԻՎ ԺԱՄԱՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչո՞ւ գնալ Ղրղզստան ․ Երկիրը տարեցտարի դառնում է ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային վայր

 Ղրղզստանը Կենտրոնական Ասիայի սրտում գտնվող երկիր է, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից մեկը։ Երկրի տարածքը գտնվում է Մեծ Մետաքսի ճանապարհի երկայնքով, որը Չինաստանի և Միջերկրական ծովի միջև հին առևտրային ճանապարհ է։ Այստեղ են գտնվում Հիմալայներից և Պամիրից հետո ամենաբարձր լեռնագագաթները՝ Պոբեդա գագաթը և Լենինի գագաթը։

Ինչո՞ւ գնալ Ղրղզստան : Երկիրը տարեցտարի դառնում է ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային վայր: Մեր համար այստեղ արձակուրդը հասանելի է բոլոր առումներով. մուտքը պարզեցված է, տոմսերը և կացարանը համեմատաբար էժան են, և լեզվական խոչընդոտ կարելի է ասել, որ չկա, քանի որ ասյ երկրի երկրորդ լեզու է համարվում ռուսերենը:

Լեռնային հանգստի սիրահարները այստեղ են գալիս առաջին հերթին՝ լեռնադահուկային սպորտ, լեռնագնացություն, լաստանավարկություն: Ձյունաճերմակ լեռնաշղթաներ, ստվերոտ եղևնու անտառներ, փրփրացող ջրվեժներ, բյուրեղյա մաքուր բարձրլեռնային լճեր, գունագեղ կանաչ հովիտներ, յուրահատուկ ազգային կոլորիտե՝ այս ամենը գրավում է հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից:

Երբեմն ոգևորված զբոսաշրջիկները համեմատում են Ղրղզստանը Շվեյցարական Ալպերի հետ՝ նշելով, որ այստեղի տեսարանները ոչ պակաս գեղատեսիլ են։ Այնուամենայնիվ, չպետք է սպասել եվրոպական մակարդակի սպասարկման. երկրում զբոսաշրջային արդյունաբերությունը միայն զարգանում է, ինչը պետք է հաշվի առնել ուղևորություն պլանավորելիս, բայց մարդկանց շատ ջերմ վերաբերմունքը ձեզ կստիպի սիրահարվել այդ երկրին ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով