Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինում ենք շարժասանդուղքները: «Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: #ինչենքարել Tigran Avinyan / Տիգրան Ավինյան
Ամիսը՝ Մայիսի 2025
Wizz Air-ը պաշտոնապես բազա է բացել Հայաստանում. Իմ աչքերին արցունքներ են` Տաթևիկ Ռևազյան
Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանն արձագանքել է Wizz Air-ի՝ Հայաստանի հետ կապված նորությանը։ «Իմ աչքերին արցունքներ են։ Wizz Air-ը պաշտոնապես բազա է բացել Հայաստանում։ Երբ նշանակվեցի Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, իմ ամենամեծ առաքելություններից մեկը մատչելի ճանապարհորդություն և ավելի մեծ կապակցվածություն բերելն էր Հայաստան։ 70-ից ավելի երկրներում ճանապարհորդելուց հետո ես խորապես հավատում էի, որ […]
Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի
Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա. • հարցազրույցի օր ամրագրել, • սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել, • հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել, • հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։ Դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու […]
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մշակած «Վիշապ» վարժասարքը նախատեսված է «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հրաձիգների պատրաստման համար
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մշակած «Վիշապ» վարժասարքը նախատեսված է «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հրաձիգների պատրաստման համար։ Վարժասարքային համալիրը թույլ է տալիս՝ • իմիտացնել օդային իրադրության տարբեր դրվագներ և օդային թիրախներ, • իմիտացնել արձակման սարքի ձայնալուսային ազդանշանները, • իմիտացնել օդային թիրախի խոցումը, • ներկայացնել ցուցադրական տեսանյութեր հրաձիգների ուսուցման համար, • նշանակել ինքնանշանառման օպտիկական գլխիկի […]
Ո՞ր փուլում են մետրոպոլիտենի «Սուրմալու» կայարանի հետ կապված աշխատանքները
Սուրմալու առևտրի կենտրոնի հարևանությամբ նախատեսվող մետրոպոլիտենի միջանկյալ կայարանի էսքիզային նախագծի համար մրցույթը նախատեսվում է հայտարարել մինչև մայիսի վերջ։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի մայիսի 5-ի աշխատանքային քննարկման ժամանակ։ «Մետրոպոլիտենի հետ քննարկումների ընթացքում ի հայտ են եկել նոր տեխնիկական և անվտանգային խնդիրներ՝ կապված Քրիստափորի կամրջի վիճակի հետ։ Որոշվել է, որ այդ աշխատանքների ծավալները ևս պետք է […]