Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի […]
Կեսգիշերին մոտ Հյուսիսային Օսիայում ռուսական Սու-34-ը բախվել է Գորնի Ձվարիկաու գյուղի մոտ գտնվող լեռնաշղթային։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ուսումնական թռիչք իրականացնող կործանիչ-ռմբակոծիչը վթարի է ենթարկվել լեռների ամայի տարածքում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Գետնին ավերածություններ չկան: Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է», — մեջբերում է ՏԱՍՍ-ը: Գործակալությունը գրում է նաեւ, որ ինքնաթիռում […]