Սիրելի հայրենակիցներ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում իմ ունեցած «Իմանալ ինչպես» եւ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում եւ պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությու՞ն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, կամ պարզապես առանց որեւէ մեկի հանձնարարության ուրանում ու նենգափոխու՞մ եմ մեր ինքնությունը։ Եւ այլն, եւ այլն, եւ այլն։
