Գլխավոր դատախազությունը հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք դատական ակտերի գրանցման միասնական համակարգից։
Նշենք, որ խոսքը Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի մասին է։
Այսպիսով, դատախազությունը պահանջում է Երևան, Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչել։