

Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հոլովակում մանրամասն պատմում է Երևան քաղաքում երթևեկության կազմակերպման վերջին փոփոխությունների մասին:
Երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունն իրենց դրական ազդեցությունն են ունեցել խցանումների մակարդակի վրա. միջինացված տվյալներով առավելագույն դանդաղեցման դեպքում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում 25․7 տոկոսով։