Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը, ձեռք բերելով շուրջ 23 հա տարածք, Արմավիրի մարզում կկառուցի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից ստադիոն մոտ 15․000 հանդիսատեսի համար։
Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը, բացի ստադիոնից, կներառի նաև․
բարձրակարգ հյուրանոցային համալիր
փակ մարզադաշտ
հանրակրթական դպրոց
սպորտային մարզասրահ
լողավազան
գիշերակացի հանրակացարան
ֆուտբոլային ակադեմիա
4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։
«Նոա» ակումբը վերջին տարիներին հսկայածավալ ներդրումներ է կատարում հայկական ակումբային ֆուտբոլում, և արդեն այս տարի պատրասվում է բացել առաջին թիմի համար նախատեսված մարզական համալիրի դռները։
Նկարը պայմանական է, գեներացված AI-ով: Նախագիծը շուտով:
2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: x Հանդիպման ընթացքում […]
Ապրիլի 13-ին, ժամը 18:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Երնջատափ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Երնջատափ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորիկ Հ., ծնված […]
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցով փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: x «Ինչպես հիշում եք, 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել: Պետք է տեղեկացնեմ, […]