Ողջ աշխարհը ցնցել են քրիստոնյա սերբական բանակի վերաբերյալ արված բացահայտումները։ Միլանի դատախազությունը քննում է <<մարդկային սաֆարի>> անունը կրող մի գործ, որը վերաբերում է 1990֊ականների սկզբին բոսնիական Սարաևո քաղաքի շրջափակմանը` սերբերի ղեկավարներ Միլոշևիչի և Կարաջիչի կողմից։ Տարիներ շարունակ ռուսական պրոպագանդայում նրանք ներկայացվել են որպես հերոս և ավանդական քրիստոնյա արժեքներ կրող, <<արևմտյան իմպերիալիզմի>> դեմ պայքարող ղեկավարներ։ Ըստ քննության տվյալների` սերբերը, վճարի դիմաց, Սարաևոյի բարձունքներ են բերել արտասահմանցի զբոսաշրջիկներ`այդ թվում եվրոպական երկրներից, ովքեր <<հաճույքի համար>> ավտոմատներից կրակել են կանանց, երեխաների վրա։ Այդ գործընթացի ակտիվ մասնակիցներից է եղել, օրինակ, ռուս գրող և քաղաքական գործիչ Լիմոնովը, ով թնդանոթից ռմբակոծում էր Սարաևոն և նշում, որ ռուսները պետք է օրինակ վերցնեն Կարաջիչից։ Սպասենք ժողովրդավար, կոռուպցիայից հեռու Մոսկվայի արձագանքին։




