ԵՄ-ն օգնում է Երևանին էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի հարցում՝ աշխատելով նաև Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծի վրա․ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։

ԵՄ-ն 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար
«Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար»,- ասաց Կոսը։ Հիշեցնենք, որ օրերս Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KFW բանկի հետ։



