1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։
2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրը պետք է անդրադառնա․
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին,
բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
ե) հոգեւոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգեւոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգեւոր ծառայողների հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։
3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։
Հ․Գ․ Կանոնագիրը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում, Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։
Գործարարների համար անվճար վեբինարների շարքն արդեն մեկնարկել է։ Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, պարզապես պետք է նախապես գրանցվել այստեղ՝ https://bit.ly/3bClhcs։ x ✔️Ահա առաջիկա օրերի վեբինարների թեմաները՝ ֊ Վարձակալության պայմանագրերը ճգնաժամային իրադրություններում/10.04 ֊ Կայքերի օպտիմալացման տեխնիկական աուդիտ/10.04 ֊ Ծախսերի կրճատում, ինչպես դա կարելի է անել/11.04 ֊ Բրենդինգ և նոր ապրանքի մուտքը շուկա/13.04 ֊ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը/14.03 ֊ […]
Բաքվի զինվորական դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 19 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի նախկին ազգային անվտանգության նախարարության բաժնի ղեկավար Զաքիր Իսմայիլովին, և 10 տարվա ազատազրկման՝ նրա կնոջը՝ Նազաքեթ Իսմայիլովային: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: x Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդ քրեական գործի մասին հայտնի է դարձել 2018 թվականին: Երկրի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ […]
Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ x Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։