Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային իրավունքի խախտմամ, իրանական Մարտի 1 կազմակերպում․ Հովսեփ Խուրշուդյան

 Նրանք, ովքեր մեղադրում են ԱՄՆ-ին ու Իսրայելին միջազգային իրավունքի խախտմամբ Իրանի իսլամական վարչակարգի ղեկավարին վերացնելու համար, պետք է պատասխանեն այն հարցին, թե Խամենեին միջազգային կամ ներպետական այդ ո՞ր իրավունքով էր տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարների գնդակահարելու եւ սպանելու հրահանգ տալիս, իրանական Մարտի 1 կազմակերպում:

Այո, միջազգայկն իրավունքը խախտվել է, եւ դա, ցավոք, նոր երևույթ չէ, եւ այն պետք է վերականգնվի, բայց դրա առաջին եւ գլխավոր քայլը պետք է լինի սեփական եւ հարեւան ժողովուրդների գլխին պատուհաս դարձած կրոնական եւ աշխարհիկ դիկտատուրական վարչակարգերի կազմաքանդումը:
Ի դեպ, եթե Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Իրանի հետ շուտափույթ գործարքով, ապա հենց Նեթանյահուն է, ով հետաքրքրված է Իրանում ամբողջական իշխանափոխությամբ եւ ժողովրդավարական կարգերի հաստատմամբ:
Անքննելի են նախախնամության ուղիները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով