Մի քանի ժամ առաջ Նյուրնբերգի մերձակայքում՝ Լաուֆ ան դեր Պեգնից քաղաքում, մի տղամարդ նախ հարձակվել է ոստիկանական մեքենայի, իսկ հետո՝ ոստիկանների վրա. նա դանակով հարձակվել է Գերմանիայի դաշնային ոստիկանների երեք ծառայողների վրա։ Իրվապհները հրազեն են կիևառել և մահացու վիրավորել հարձակվողին, հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։ Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, հարձակվողը Իրանի 34-ամյա քաղաքացի է։ Նա քաղաքային կայարանի տարածքում հարձակվել է ոստիկանների վրա, երբ նրանք պարեկում էին փողոցները։ Կատարվածից շատ չանցած հարձակվողը ստացած վնասվածքներից մահացել է։ Նրա կյանքը փրկելու հրատապ միջոցառումները, որոնք ոստիկանությունը սկսել է իրականացբել մինչ շտապօգնության ժամանելը, արդյունք չեն տվել։ Հարձակման պատճառները դեռ ճշտվում են։ Հարձակման ենթարկված ոստիկանները չեն տուժել։
Related Articles
ՀՀ Զինված ուժերը պետք է իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը. Մանուկյան
Պետությունների միջև փոխհարաբերություններում՝ լինի դա համագործակցություն, դաշնակցություն, թե թշնամություն, միջազգային օրենքներով առաջնորդվել կամ իրար օգնել, կա մի կարևոր բաղադրիչ՝ «տղամարդկություն», այն է՝ կարողանու՞մ ես դու պաշտպանել քո պետության շահերը, քո սահմանները, քո ունեցվածքը, քո ժողովրդին: Եթե չկա այդ բաղադրիչը, ապա չկա նաև իրական համագործակցություն, օգնություն, հարգանք և ներքին զարգացում: Այժմ Հայաստանն այդ վիճակում է՝ ունենալով […]
Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ: x
ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է. Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը
Հայտարարություն Դավիթ Խաժակյանի վերաբերյալ x Դեկտեմբերի 17-ին Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Անցած շաբաթվա ընթացքում […]